Աղի լճում ջրահեղձված չի հայտնաբերվել. ԱԻ նախարարություն

21:41 • 16.06.13

Հունիսի 16-ին, ժամը 19.38-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձվել է Ակնա լճում (Աղի լիճ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը,տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրահեղձված չի հայտնաբերվել: