Լոնդոնում ատրակցիոնի անսարքության պատճառով 40 մարդ է մնացել օդում
Լոնդոնում շարքից դուրս եկած ատրակցիոնի վրա մնացել է 40 մարդ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ը:
Ըստ նախնական տվյալների, ատրակցիոնը մեխանիկական խնդիրների պատճառով մնացել էր մոտ 6 մետր բարձրության վրա: Ատրակցիոնի վրա մնացածների մի մասը երեխաներ են:
Դեպքի վայր է ժամանել փրկարարների խումբը: Ենթադրվում է, որ մարդիկ վայր կիջեցվեն մոտակա ժամերի ընթացքում:










