Russia Today-ի եթերում չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնվել (տեսանյութ)
2013-ի հունիսի 13-ին Russia Today հեռուստաալիքի տաղավարում «Մաքս Քայզերի ակնարկը» հաղորդման հերթական եթերը հեռարձակելիս չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնվել կադրում, գրում է Russia Today-ը:
Հեռուստադիտողներից մեկը, նկատելով տաղավարի պատուհանից այն կողմ չբացահայտված օբյեկտ հիշեցնող թռչող սարքը, այդ մասին հայտնել է ՉԹՕ-ների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետին: Վերջինս հաստատել է, որ կադրում ՉԹՕ է հայտնվել:
Չբացահայտված թռչող օբյեկտը սլացել է հեռուստաալիքի լոնդոնյան տաղավարում հաղորդավարի և իր հյուրի զրույցի ժամանակ, տեղեկացնում է ИноТВ-ն:
«Մաքս Քայզերի ակնարկը» հաղորդաշարը եթեր է հեռարձակվում 2009-ից և նվիրված է տարաբնույթ ֆինանսական և տնտեսական հարցերի քննարկմանը:
]










