Թաիլանդի ոստիկանությունը միլիարդատեր վաճառականից 14 սպիտակ առյուծ է առգրավել
Բանգկոկում կենդանաբանական խանութի սեփականատերը քաղաքից դուրս գտնվող իր առանձնատանը անօրինական կերպով անհետացող ցեղատեսակի կենդանիներ է պահել, որոնց թվում նաև`14 հազվագյուտ առյուծ-ալբինոսների, գրում է Russia Today-ը:
Ոստիկանությունը որոնումներ անելու նպատակով ժամանել է վաճառական Մոնտրի Բունպրոմի կալվածք, որտեղ էլ հայտնաբերել է հարյուրավոր թռչուններ, կրիաներ, կապիկներ և այլ կենդանիներ Թաիլանդից և այլ երկրներից: Իշխանությունների տեղեկացմամբ` կենդանաբանական խանութի տերը իր կալվածքում պահել է թռչուն-ռնգեղջյուրի և ընձառյուծի, որոնք գտնվում են պետության պահպանության ներքո:
Ոստիկանության սպան տեղեկացրել է, որ վերջինիս սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Նա էկզոտիկ կենդանիներին վաճառել է մայրաքաղաքային շուկայում: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նա նախկինում ևս պատասխանատվության է ենթարկվել անօրինական վաճառք իրականացնելու համար:










