Հունաստանի Գերագույն դատարանն արգելել է փակել պետական ERT հեռուստաընկերությունը
Հունաստանի Գերագույն դատարանը դադարեցրել է հունական պետական ERT հեռուստառադիոընկերությունը փակելու կառավարության որոշման իրականացումը, հայտնում է РИА НОВОСТИ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարության որոշմամբ պետք է դադարեցվեր երկրի պետական ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակումը՝ պետական միջոցների տնտեսման քաղաքականության շրջանակներում:










