Աֆղանստանում ճանապարհին մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

00:33 • 17.06.13

Աֆղանստանի հարավում գտնվող Ուռուզգան նահանգում կիրակի առավոտյան մեքենա է պայթել ճամփեզրին տեղադրված ռումբին բախվելու պատճառով, հայտնում է rosbalt.ru-ն` տեղի իշխանություններին հղումով:


Վերջիններիս տվյալներով` քաղաքացիական մեքենան վթարի է ենթարկվել` բախվելով ինքնաշեն պայթուցիկին, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են:


Հիշեցնենք, որ հունիսի 4-ին մեկ ընտանիքի 4 անդամ է զոհվել Աֆղանստանի արևմուտքում ինքնաշեն ռումբի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով: