Ահմադինեժադին կանչել են դատարան

17:11 • 17.06.13

Թեհրանի քրեական գործերի դատարանը ծանուցագիր է ուղարկել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, հայտնում է Associated Press-ը:

 

Նրան դատարան են կանչել խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայցի հիման վրա:
2013-ի փետրվարին Ահմադինեժադը Լարիջանիի ընտանիքին մեղադրել էր կոռուպցիոն գործունեության համար:


Այս դատական գործի լսումը հետաձգվել էր մինչև Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը լրանում է օգոստոսին:

 

BBC-ն նույն առիթով հայտնում է, որ Ահմադինեժադը դատարանի առաջ կկանգնի և դա տեղի կունենա նոյեմբերի 26-ին: