Հալեպում 6 տոննա պայթուցիկով 60 սիրիացի զինվոր է սպանվել
Սիրիայի Հալեպ քաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել, հայտնում է Al Jazeera-ն և մանրամասնում, որ խոսքն առնվազն 60 զինվորի մասին է:
Բանակի 6 տասնյակ զինվորներ զոհ են գնացել մեքենայի օգնությամբ իրականացված ահաբեկչությանը: Դա տեղի է ունեցել Հալեպի օդանավակայանի մոտ:
Ակտիվիստները պատմել են, որ պայթեցված մեքենայում 6 տոննա պայթուցիկ է եղել:
Աղբյուրը սա անվանում է կառավարական ուժերին թիրախավորած ամենախոշոր հարձակումներից մեկը:
Արդեն մի քանի օր է կառավարական ուժերն ապստամբներից փորձում են վերագրավել Հալեպը՝ «Հյուսիսային փոթորիկ» գործողության շրջանակներում:










