Թուրքիան պատրաստ է բանակ հանել ցուցարարների դեմ

18:00 • 17.06.13

Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի հայտնել է, որ հնարավոր է բանակ հանի ցուցարարների դեմ՝ նրանց խաղաղեցնելու համար, հայտնում է FP-ն:

 

Նշվում է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե չհաջողի ոստիկանությունը, որն արդեն 3 շաբաթ պայքարում է Թուրքիայում տասնամյակի ամենախոշոր հակակառավարական ցույցերի դեմ:

 

Փոխվարչապետ Բյուլենթ Առընչն իր հեռուստատեսային հարցազրույցում, մասնավորապես, ասել է, որ «ոստիկանությունը կօգտագործի իր ողջ ուժը», ապա, եթե «հարկ լինի, զորքերը կտեղակայվեն քաղաքներում»:

 

Թուրքիայում բողոքի ցույցերը սկիզբ են առել Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո։