Ջուլիան Ասանժը հնարավոր է Էկվադորի դեսպանատանը մնա ևս 5 տարի
Էկվադորի արտգործնախարարությունից հայտնել են, որ Լոնդոնում այդ երկրի դեսպանատունը կշարունակի քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է BBC-ն:
Նույն առիթով RT-ն փոխանցում է էկվադորցի նախարար Ռիկարդո Պատինոյի խոսքը, թե Ասանժը բավականաչափ ուժ ունի առնվազն ևս 5 տարի դեսպանատանը մնալու, եթե նրան անվտանգ անցման հնարավորություն չտրվի:
Այս մասին նախարար Պատինոն ասել է բրիտանացի իր գործընկեր Ուիլիամ Հեյգին:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում անցած տարվանից: Նրան սպառնում է արտահանձնում Շվեդիային՝ սեռական բռնության մեղադրանքով դատավարության, որը նա հերքում է:










