Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Մեդվեդևին գաղտնալսելու մասին տեղեկությունները

15:54 • 17.06.13

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի մեկնաբանել տարածված տեղեկություններն այն մասին, որ 2009թ.-ին կայացած G20 գագաթնաժողովի ընթացքում գաղտնալսումներ են իրականացվել. գաղտնալսվել է, մասնավորապես, այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է Взгляд-ը։

 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիայի վարչապետը կարո՞ղ է երաշխավորել մեկնարկող «Մեծ ությակի» հյուրերին, որ նման գործողություններ, որոնց մասին պատմել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ներկայում չեն անցկացվում, Քեմերոնը հայտարարել է. «Ես հետախուզության կամ անվտանգության հարցերով մեկնաբանություններ չեմ անում և հիմա էլ չեմ անի»։

 

Տեղի դիտորդները նշում են, որ վարչապետը, հավանաբար, կբախվի «տհաճ հարցերի», և գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներն այդ սկանդալի վերաբերյալ բացատրություն կպահանջեն։

 

Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկում է «Մեծ ությակի» գագաթնաժողովը։

Դրա նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 2009թ.-ին կայացած G20 գագաթնաժողովի ընթացքում գաղտնալսվել էին բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները։