Չեխիայի վարչապետը պաշտոնապես հրաժարական է տվել՝ իր մերձավորների հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին

20:38 • 17.06.13

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը երկուշաբթի օրը երկրի նախագահ Միլոշ Զեմանին պաշտոնապես դիմել է հրաժարականի խնդրանքով, հայտնում է РИА Новости-ն:


Աղբյուրը հիշեցնում է, որ սա կապված է կառավարության ղեկավարի մերձավոր աշխատակիցների անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներով:


Ավելի վաղ Չեխիայի դատախազությունը մեղադրանքներ էր ներկայացրել 7 պետպաշտոնյաների՝ պետհաստատություններում անցկացրած խուզարկություններից հետո: Նրանց թվում է նաև վարչապետի գրասենյակի քարտուղարության պետ Յանա Նագիովան, որին տեղական մամուլը անվանում է «վարչապետի սիրուհի»: