Աստվածաշունչն այրելու համար եգիպտացի քարոզիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

01:24 • 17.06.13

Եգիպտոսի դատարանն անցյալ տարի ցույցերի ժամանակ Աստվածաշունչ այրելու համար հեռուստատեսային քարոզչին և նրա որդուն դատապարտել է համապատասխանաբար 11 և 8 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ահմադ Մոհամմադ Մահմուդն անցյալ տարվա սեպտեմբերին եգիպտական մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույց էր կազմակերպել, որի մասնակիցները դատապարտում էին ամերիկյան արտադրության հակաիսլամական «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը: Ցույցի ժամանակ որպես բողոքի նշան այրվել է Աստվածաշունչը:


Բանտային ազատազրկումը կարող է վերափոխվել պայմանական ազատազրկման, եթե նրանք վճարեն մի քանի հարյուր դոլարի տուգանքը: