Կենտրոնական Եվրոպայում մոլեգնող` 21 մարդու կյանք խլած ջրհեղեղը հասել է Բալկանյան երկրներ

01:19 • 17.06.13

Եվրոպայում մոլեգնող կործանարար ջրհեղեղները, որոնք 21 մարդու կյանք են խլել և լուրջ վնասներ են հասցրել Գերմանիային, Չեխիային, Սլովակիային, Հունգարիային, հասել են նաև Բալկանյան երկրներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Դունայ գետի մակարդակը Խորվաթիայի տարածքում հատել է 2006-ին գրանցված պատմական ռեկորդային ցուցանիշը`հասնելով 724 սմ-ի: Այս պահին ջրի մակարդակը սկսում է կարգավորվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ջրի մակարդակի ցուցանիշները բարձր կմնան 5-7 օրվա ընթացքում: Աղետի վայրերում հերթապահող հատուկ ծառայությունների 3000 աշխատակից գտնվում է մշտական պատրաստության մեջ:

 

Սերբիայում ջրհեղեղը հասել է առավելագույն 678 սմ մակարդակի Նովի Սադ քաղաքի տարածքում: Հարևան Ռումինիայում մեծ ջրահոսք է սպասվում: Իշխանությունները վերահսկում են իրավիճակը: