Վանաձորում գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է «Ֆորդ Սկարպիոնը» և դիմել փախուստի

10:18 • 17.06.13

Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկարպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն է:


Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: