Ֆրանսիայում բացվել է «Լե Բուրժե» ավիասրահը
Ֆրանսիայում իր աշխատանքն է սկսել հոբելյանական «Լե Բուրժե» ավիասրահը, որն ընթացիկ տարում անցկացվում է 50-րդ անգամ։ Աշխարհի ամենախոշոր ավիասրահներից մեկը կաշխատի հունիսի 17-ից 23-ը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Սրահի ամենագլխավոր իրադարձություններից մեկը կդառնա Airbus ընկերության նոր A350 ինքնաթիռը: Հնարավոր է, որ ինքնաթիռը չի ցուցադրվի ավիասրահում, այլ միայն կթռչի ցուցադրության վրայով։
Ինչ վերաբերում է Boeing 787 Dreamliner-ին, ապա ավիասրահում այն կներկայացնեն միաժամանակ մի քանի ընկերություններ։
Փարիզյան ավիասրահը խոշորագույնն է աշխարհում։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։










