Կարկտահարություն Արագածոտնի մարզում. մի շարք գյուղերում վնասվել են պտղատու ծառեր

20:25 • 17.06.13

Հունիսի 17-ին, ժամը 18.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր գյուղերի պտղատու ծառերը և բանջարաբոստանային ցանքատարածությունները:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: