Չինացին 5-րդ, բրիտանացին 15-րդ հարկից ընկել և ողջ են մնացել
Չինաստանում տղամարդը ընկել է 5-րդ հարկից և միայն թեթև վնասվածքներ ստացել, հայտնում է Life News-ը: Ավելին՝ տղամարդն իր ուժերով վեր է կացել անկման տեղից, ինչը փաստված է նաև տեսանյութով:
Տղամարդը ընկել է ուղիղ ասֆալտի վրա, ինչից մեծ աղմուկ է բարձրացել՝ հրավիրելով մարդկանց ուշադրությունը:
Աշխարհի մեկ այլ ծայրում՝ Նոր Զելանդիայում էլ, բրիտանացի զբոսաշրջիկը ընկել է 15-րդ հարկից և կրկին ողջ մնացել, հայտնում է BBC-ն:
20-ամյա Թոմ Սթիլուելը կիրակի օրը գիշերը երկուսին ընկել է հարևան բնակարանի պատշգամբից: Նա մի քանի կոտրվածք և ներքին օրգանների վնասվածքներ ունի, սակայն ընկերների խոսքով, իրեն լավ է զգում:










