Ռուսաստանում փրփուրային երեկոյի մասնակից երիտասարդները հազիվ են խուսափել կուրացումից
Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում տասնյակ երիտասարդներ հազիվ են խուսափել կուրացումից, երբ այցելել են գիշերային ակումբ, հայտնում է Vesti-ն:
Բոլորը եղել են փրփուրային երեկույթի մասնակից, երբ մարդիկ մինչև գոտկատեղ փրփուրի մեջ պարում են: Այս դեպքում նյութի քիմիական բաղադրությունը ըստ ամենայնի ստանդարտներից հեռու է եղել. 30 մարդ М-33 ակումբում աչքի այրվածքներ է ստացել: Դրա հետևանքով շատերը մինչև կյանքի վերջ տեսողական խնդիրներ կունենան:
Ակումբի ղեկավարությունը ևս իր զարմանքն է հայտնել դեպքերի նման զարգացման առիթով:
Օրեմբուրգի շրջանում երկու տարի առաջ էլ 20 մարդ էր նույն խնդիրն ունեցել նույն հանգամանքներում:










