Կոռուպցիա ու ևս 13 մեղադրանք. ձերբակալվել է Մոնրեալի քաղաքապետը
Կանադայի երկրորդ ամենախոշոր քաղաքի քաղաքապետ Մայքլ Ափլբաումը ձերբակալվել է, հայտնում է AP-ն:
Քվեբեկի հակակոռուպցիոն կառույցի ներկայացուցիչը հայտնել է, որ նա ձերբակալվել է իր տանն այսօր առավոտյան:
Անցած փետրվարին այդ կառույցը խուզարկումներ էր իրականացրել քաղաքապետարանում:
Նույն թեմայի շուրջը CBS-ը մանրամասնել է, որ քաղաքապետին 14 մեղադրանք է ներկայացվել:










