Եթե ԱՄՆ իշխանությունները գլուխ ունեն, ապա հեռու կմնան Սիրիայի հակամարտությունից. Սառա Փեյլին

13:25 • 17.06.13

Ալյասկայի նախկին նահանգապետ, ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փեյլինը հայտարարել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգների ղեկավարությունը գլուխ ունի, Ամերիկան պետք է հեռու մնա սիրիական հակամարտությունից, տեղեկացնում Russia Today-ը։

 

«Եթե մեր իշխանությունները գործողությունների համար իրենք իրենց հաշիվ են տալիս, ապա թող այս հարցն Ալլահը լուծի»,-ասել է Սարա Փեյլինը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը՝ սիրիացի ապստամբներին զինելու վերաբերյալ։

 

Փեյլինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտնում է «ծայրահեղական իսլամական երկրների» հակամարտության մեջ, որտեղ հակամարտող կողմերը պատերազմում են՝ «Ալլահ Աքբար» բղավելով։

 

Նա ընդգծել է, որ այդ երկրներում չեն հարգվում մարդու հիմնարար իրավունքները և նրանց հետ կապվելը պարզապես խելամիտ չէ։
 

«Ինչի՞ մասին է մտածում մեր գերագույն գլխավոր հրամանատարը»,-հռետորական հարց է ուղղել նա։

 

Սառա Փեյլինը հայտնի է իր բարձրագոչ հայտարարություններով, որոնք հաճախ շոկի մեջ են գցում ամերիկյան հանրությանը։ Նրան նաև ճանաչում են որպես նախագահ Բարաք Օբամայի անխնա քննադատներից մեկը։