Պսկովում տղամարդը զոհվել է 2-րդ համաշխարհային պատերազմի ականի պայթյունից՝ հատապտուղներ հավաքելու ժամանակ

01:31 • 17.06.13

Պսկովյան շրջանի բնակիչը պայթել է 2-րդ համաշխարհային պատերազմից մնացած ականի վրա, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ շրջանային վարչության աշխատակցին:


Ըստ նախնական տվյալների, զոհը կնոջ հետ անտառ է գնացել հատապտուղներ հավաքելու, սակայն պայթել է ականի վրա: Կինը չի տուժել:


Ներկայում դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը և հատուկ մասնագետները: