Հրաժարական է տվել Սոչիի փոխքաղաքապետը, ով Սոչի-2014-ի պատասխանատուն էր

21:05 • 17.06.13

Հրաժարական է տվել Սոչիի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կարանդինը, ով համակարգում էր Սոչիի 2014-ի Օլիմպիադայի անցկացումը, հայտնում է yuga.ru-ն:


Նա Սոչիի քաղաքապետ Անատոլիի Պախոմովի երկրորդ տեղակալն է, ով հունիս ամսին հրաժարական է տվել. առաջինը, ըստ ԶԼՄ-ների, այդ քալին գնացել էր առողջական խնդիրների պատճառով:


Կարանդինը ինքնակամ հրաժարականի դիմում է գրել հունիսի 16-ին:

 

Սոչիի Օլիմպիադայի մեկնարկին մնացել է 250 օր: