Դամասկոսում ուժեղ պայթյուն է որոտացել

00:35 • 17.06.13

Կիրակի երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Դամասկոսի Մեզզա թաղամասում, որտեղ գտնվում է ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող ռազմական օդանավակայանը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով սիրիական պետական հեռուստատեսությանը:


Риа Новости-ի թղթակիցը հայտնում է, որ պայթյունի ձայնը լսվել է քաղաքի այլ թաղամասերում: