«Թալիբանը» «գրասենյակ» կբացի Կատարում

16:18 • 17.06.13

Աֆղանստանյան «Թալիբան» զինված շարժումն իր քաղաքական գրասենյակը կբացի Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Al Jazeera-ն:


Այդ գրասենյակն աշխատելու է խաղաղ բանակցությունների ուղղությամբ:

 

Այս մասին մարտին բանակցել էին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու Կատարի էմիր Բին Խալիֆա Ալ-Սանին: Աղբյուրը նշում է նաև, որ մինչև այս տարվա սկիզբը Քարզայը կտրուկ դեմ էր, որպեսզի թալիբները ներկայացուցչություն ունենան Աֆղանստանից դուրս:

 

ԱՄՆ-ն, որը 2 տարուց դուրս է բերելու իր զորքերն Աֆղանստանից, պնդում է, որպեսզի բանակցություններին ներկա լինեն թալիբները: