Թուրքիան Մեծ Բրիտանիայից պահանջում է պարզաբանել G20-ի ժամանակ հեռախոսների գաղտնալսման վերաբերյալ տեղեկությունները
Թուրքական կառավարությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել պաշտոնական բացատրություն տալ Guardian-ում հայտնված հոդվածի վերաբերյալ, որում նշվում է, որ բրիտանական հատուկ ծառայությունները լրտեսել են G20-ի գագաթնաժողովի օտարերկյա պատվիրակներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, որ անհանգստացած է այն լուրերով, որոնց համաձայն Թուրքիայի ԱԳՆ նախարարի հեռախոսազանգերը գաղտնալսվել են 2009 թվականին կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ:
Դիվանագետները պնդում են, որ այս հայտարարությունների հաստատումը միջազգային սկանդալի կհանգեցնի:
Guardian-ը մեջբերում է գաղտնի փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ բրիտանական հետախուզությանը հասանելի են եղել պատվիրակների համակարգիչները, ինչպես նաև գաղտնալսվել է նրանց հեռախոսները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունները:










