ԱՄՆ-ում հանցագործը կրակ է բացել կաթոլիկ եկեղեցում

00:21 • 17.06.13

Ամերիկյան Յուտա նահանգի Օգդեն քաղաքում տեղի բնակիչը ներխուժել է Սուրբ Իակով կաթոլիկ եկեղեցին և գնդակահարել է այցելուներից մեկին: Վիրավոր տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Ըստ ոստիկանության տվյալների, կրակողը Չարլզ Ռիչարդ Ջեննիգսն է: Հարձակումից հետո նա առևանգել է եկեղեցու մուտքի մոտ կանգնած մեքենան և անհետացել: Ներկայում նահանգի ոստիկանությունը որոնում է նրան:

 

Իրավապահները գտնում են, որ սպանությունը հավանաբար կատարվել է կենցաղային հողի վրա: