Լատվիայում ձերբակալվել է ազդեցիկ հանցավոր խմբավորում՝ 150 մլն եվրոյի յուրացման կասկածանքով

20:10 • 18.06.13

Միջազգային գործողության ընթացքում Լիտվայում ձերբակալվել է հանցավոր խմբավորում, որն իտալական մաֆիայի մշակած սխեմայով փորձել է յուրացնել ավելացված արժեքի հարկ՝ ոչ իրական վաճառքի արդյունքում, հայտնում է Gazeta.ru-ն:


Հարկի յուրացումից ստացված գումարի ամբողջ չափը 150 մլն եվրո է:


Աղբյուրը նշում է, որ խոսքն աշխարհում ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի մասին է: Գործի՝ ընթացքի մեջ լինելու բերումով մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ գործողությունը շարունակվում է Իտալիայում, Բուլղարիայում ու Սլովենիայում:


Սխեման իրենից ներկայացրել է ԵՄ-ի անդամ երկիր չհանդիսացող երկրներում ֆիկտիվ վաճառքներ, որը հանցագործներին թույլ է տվել պետբյուջեից ԱԱՀ յուրացնել: Լիտվային հասցված վնասը 400.000, Բուլղարիայինը՝ 30 մլն եվրո է: