ՆԱՏՕ-ի ուժերն Աֆղանստանի զորքերին են հանձնել երկրի անվտանգության վերահսկման գործառույթը

12:30 • 18.06.13

Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերն այսօր աֆղանստանցի գործընկերներին են հանձնել երկրում անվտանգության ապահովման վերահսկողությունը, տեղեկացնում է Взгяд-ը։

 

Աֆղանստանի 95 շրջանի անվտանգության ապահովումը հանձնվել է հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը և երկրի նախագահ Համիդ Քարզայը։

 

Սակայն միջոցառումը մթագնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունը։ Պատգամավոր Մուհամմադ Մոհաքիքի դեմ ուղղված ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ. ևս 30-ը վիրավորվել են։ Պատգամավորը չի տուժել։

 

Ներկայում Աֆղանստանում օտարերկրյա զորակազմի թվաքանակը կազմում է մոտ 100.000 մարդ։ Միջազգային զորքերի հիմնական մասի դուրս բերումը երկրից նախատեսվում է 2014թ.-ի վերջին։