Ալավերդիում փրկարարները լողավազանից դուրս են բերել տղամարդու դի
08:53 • 18.06.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.33-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի Կոշաբերդի փողոցի մոտակա լողավազանում, ենթադրվում է, մարդ է ջրահեղձվել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լողավազանից դուրս են բերել 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Placeholder










