Չինաստանում հանգստացողները ֆոտոսեսիա են կազմակերպել մահացու վիրավոր դելֆինի հետ

21:29 • 18.06.13

Չինաստանում դատապարտել են Հայնան նահանգում գտնվող լողափներից մեկի այցելուներին, ովքեր ֆոտոսեսիա են կազմակերպել մահացող կենդանու հետ: Վիրավոր կենդանին հայտնվել է ծանծաղուտներում, սակայն զբոսաշրջիկները չեն մտածել անասնաբույժ կանչելու մասին, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով China.org.cn-ին:


Ենթադրվում է, որ կենդանին բախվել է մոտորանավակի հետ, ինչի արդյունքում վնասել է պոչը: Ժամանակակից բժշկությունը կկարողանար փրկել կենդանուն, սակայն զբոսաշրջիկները՝ 5 տղամարդ երկար ժամանակ լուսանկարվել են կենդանու հետ՝ նրան դուրս բերելով ջրից:

 

Արդյունքում արյան մեծ կորստի պատճառով դելֆինը սատկել էր: