Egypt Air-ի ինքնաթիռն ուղևորի օգնությամբ արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում
Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մոսկվայից Կահիրե, հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ն:
Հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել կապիտանի առողջության կտրուկ վատացումը: Թռիչքից հետո օդաչուն սկսել է իրեն վատ զգալ:
Ըստ գործակալության տվյալների, ինքնաթիռում էր գտնվում կապիտանի գործընկերը, ով Կահիրե էր վերադառնում որպես հասարակ ուղևոր: Նա ինքնաթիռի կառավարումը վերցրել է իր վրա: Անհանգստանալով իր գործընկերոջ կյանքի համար, օդաչուն վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում:










