Ինքնասպանության փորձ՝ Էյֆելյան աշտարակից. ամեն ինչ ավարտվել է ձերբակալությամբ
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի տարածքում, արտակարգ իրավիճակ է, հայտնում է Gazeta.ru-ն:
Տղամարդը սպառնում է ցած նետվել Էյֆելյան աշտարակից:
Տեսարժան վայրի տարածքից զբոսաշրջիկները տարհանվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Russia Today-ը հայտնում է, որ տղամարդը լեհ է և նրա մորդ արդեն բանակցելու մասնագետներ են ուղարկվել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ամեն ինչ ավարտվել է երկժամյա բանակցություններով ու ձերբակալությամբ: Տղամարդը մինչև 30 տարեկան է: Նա դժվարացել է կոնկրետ պահանջներ ներկայացնել:
324 մ բարձրություն ունեցող Էյֆելյան աշտարակից տարեկան մի քանի ինքնասպանություն է կատարվում, ինչը կանխելու նպատակով իշխանությունները մետաղական արգելաշերտեր են տեղադրել շինության վրա՝ հարկից հարկ անցումը բարդացնելու համար:
Այժմ աշտարակը վերսկսել է իր բնականոն աշխատանքը:










