Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

20:51 • 18.06.13

Հունիսի 18-ին, ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան - Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը:

 

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 44.290:

 

ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: