Femen շարժման ակտիվիստուհիները կեսգիշերին «հարձակվել» են Լուկաշենկոյի վրա

17:05 • 18.06.13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Ուկրաինա «մերկ» ընդունելությամբ է սկսվել. ուղիղ կեսգիշերին նրան են այցելել ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները, հայտնում է inosmi.ru-ն՝ Салiдарнасць-ին հղումով։

 

2011թ. դեկտեմբերի 19-ին այս շարժման մասնակիցները Մինսկում՝ Ազգային անվտանգության կոմիտեի շենքի առաջ, մեծ ակցիա են անցկացրել։ Այդ պահին ուկրաինուհիներին չեն ձերբակալել, սակայն մի քանի ժամ անց նրանց առևանգել են, ծեծել և ծաղրի ենթարկել։

 

Femen-ը խոստացել էր հիշեցնել դա Լուկաշենկոյին։ Հարմար առիթն ընձեռնվել է, երբ Բելառուսի նախագահն ուղևորվել է Կիև։

 

Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը շարժման ակտիվիստուհիներն այցելել են Լիպսկայա փողոց՝ Լուկաշենկոյին արթնացնելու։ Նրանց ձեռքերում եղել են լապտերներ, իսկ մերկ մարմինների վրա՝ գրառումներ՝ «Живе Белоруссия!», «F...ck diktator!» և այլն։

 

Աղջիկներին կանգնեցրել են հատուկջոկատայինները։ Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի բոլոր մասնակիցներին։

Ակցիայի նպատակն է եղել հիշեցնել Բելառուսի ղեկավարին տասնյակ ծեծված և դատապարտված «հերոսների» մասին, որոնք բողոքել են բռնապետության դեմ։


Շարժման հաղորդագրությում ասվում է. «Femen-ը պայքարում է Եվրոպայի վերջին բռնապետին գահընկեց անելու համար, առանց բռնապետության, բանտերի և սպանությունների ազատ Բելառուսի համար։ Femen-ը կոչ է անում աշխարհին հոգեբանական պատերազմ վարել բռնապետների դեմ»։