Իտալիայի շուրջ 50 քաղաքացիներ պայքարում են Սիրիայում ապստամբների կողքին. ԶԼՄ-ներ
Իտալիայի առնվազն 45 քաղաքացիներ մասնակցում են Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին` ընդդիմադիր ուժերի կողմից, գրում է rosbalt.ru-ն:
«Սիրիայում ապստամբների կողքին մարտնչող իտալացիների թիվը տատանվում է 45-50-ի միջև, որոնց թվում մեկ կին կա»,- գրում է իտալական լրատվական գործակալությունը` Իտալիայի Արաբական համայնքի ներկայացուցիչներին հղումով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ շուրջ 500 եվրոպացիներ պայքարում են Սիրիայի կառավարության դեմ` աջակցելով զինյալ ընդդիմադիր ուժերին: Եվրամիության` ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգող Ժիլ դը Կերկովի խոսքով նրանք արմատական գաղափարների կրող չեն, սակայն այդպիսին են դառնում այնտեղ հասնելուն պես, քանի որ նրանց այդպես են սովորեցնում:
Աղբյուրի փոխանցմամբ` եվրոպական հետախուզական ծառայությունները մտահոգություն են հայտնում, որ Սիրիա մեկնող Եվրոպայի քաղաքացիները կմիանան «Ալ-Կաիդային» առընթեր խմբավորումներին:










