Ռուսաստանում պայթյուններ են սկսվել զինամթերքի պահեստում. շրջակա բնակավայրերից տարհանվել է ավելի քան 6000 մարդ (տեսանյութ)
Ռուսաստանի Սամարայի շրջանի Չապաևսկ բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում 5 պայթյուն է որոտացել, ահազանգում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Russia Today-ը, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում է, որ պայթյունները շարունակվում են, իսկ պահեստում 13 մլն արկ կա:
Այսօր ավելի վաղ պահեստում ռազմական արկերի ոչնչացում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ տեխնիկական խնդիր է առաջացել: Այժմ բնակավայրի և մերձակա Նագորնի գյուղի երկնքում «սնկեր» են գոյացել պայթյուններից:
RBK-ն հայտնում է, որ զինապահեստում նաև տրոտիլ կա: Իսկ նշված շրջանից սկսվել է բնակչության տարհանումը:
10.52
___________________________________________________________________________________________________
Ռուսաստանի Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Օլեգ Սալագայը հայտնել է, որ Սամարայի շրջանում տեղի ունեցած պայթյունների արդյունքում օգնության է դիմել 30-ից ավել մարդ, հաղորդում է Риа Новости-ն:
«Կատարվածի արդյունքում Չապաևսկում օգնության է դիմել 34 մարդ՝ 4 հոսպիտալացվել են, իսկ մնացածին տրամադրվել է անհրաժեշտ ամբուլատոր օգնությունը»,-ասել է Սալագայը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում նրանց օգնություն կտրամադրվի դաշնային հիվանդանոցներում:
Ըստ տվյալների՝ Նագոռնի ավանից ավելի քան 6000 մարդ տարհանվել է:










