Նիգերիայում գրոհայինները սպանել են 7 դպրոցականների և 2 ուսուցչի
Նիգերիայի հյուսիս-արևելքում այսօր «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինների հարձակման զոհ են դարձել 7 դպրոցականներ և 2 ուսուցիչներ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Յոբե նահանգում գտնվող բանակի ներկայացուցիչ Էլի Լազարուսին:
Ծայրահեղականների հարձակմանն է ենթարկվել նաև հսկիչ-անցագրային կետը, որտեղ կռիվը տևել է մոտ 4 ժամ: Արդյունքում սպանվել է 2 գրոհային, իսկ 3 զինվոր վիրավորվել է: Զինվորականներին հաջողվել է ձերբակալել 3 հարձակվողների:










