ԵՄ-ն մազերի ներկերի մեջ առողջության համար վտանգավոր 36 քիմիական տարր է հայտնաբերել

14:22 • 18.06.13

Եվրոպական հանձնաժողովի համար անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուպերմարկետներում վաճառվող մազերի ներկերն առողջության համար վտանգավոր 36 քիմիական տարր են պարունակում։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, մասնագետներն այս հարցին ամենայն լրջությամբ են մոտենում և ցանկանում են կոսմետիկ հսկաներին պարտադրել, որպեսզի ներկերի տուփերի վրա գրվեն նախազգուշացումներ, ինչպես արվում է ծխախոտի դեպքում։

 

Մաշկաբան Իեն Ուայթը, ով Եվրոպական հանձնաժողովի համար անցկացրել է հետազոտությունը, պնդում է, որ սպառողներն ըստ հավուր պատշաճի պաշտպանված և նախազգուշացված չեն տվյալ կոսմետիկ պարագայում եղած քիմիական նյութերի վնասի իրական չափի վերաբերյալ։

 

2011թ. 2 բրիտանուհիներ իրենց կյանքով են վճարել մազերի ներկում եղած քիմիական բաղադրիչի համար, ինչի մասին արտադրողը չի նշել տուփի վրա։