Ռիո դե Ժանեյրոյում անկարգությունների հետևանքով 20 ոստիկան է տուժել
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 30 մարդ, այդ թվում՝ 20 ոստիկան, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, այրել են կայանված մեքենաները, վնասել քաղաքային ժողովի շենքը։
Բրազիլիայի խոշոր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 220 հազար մարդ։ Մարդիկ դժգոհ են իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից և երկրի տնտեսական վիճակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին հաջողվել է բարձրանալ երկրի խորհրդարանի շենքի տանիք։










