Երևանի կենտրոնում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու
09:44 • 18.06.13
«Շկոդա» մակնիշի ավտոմեքենան հունիսի 17-ին՝ ժամը 21.30-ին, Երևան քաղաքի Կորյունի, Նալբանդյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










