Ռուսաստանում որդիները փողի համար բենզինով վառել են իրենց հորը
ՌԴ Իրկուտսկի շրջանի գյուղերից մեկում վառելանյութի այրման հետևանքով 3 տղամարդ է տուժել, հայտնում է regnum.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Նրանցից մեկը ստացած այրվածքներից մահացել է, երկուսը՝ հոսպիտալացվել։
Մահացածի կինը և վերջինիս 13-ամյա որդին հայտնել են, որ իրենց տուն են եկել տղամարդու 23-ամյա որդին և խորթ որդին։ Հոր հետ նրանք ալկոհոլային խմիչք են օգտագործել։ Երեկոյան հյուրերը գնացել են։ Սակայն որոշ ժամանակ անց վերադարձել՝ արդեն վառելանյութով։
Կնոջ խոսքով՝ նրանք իր ամուսնուց պահանջել են այն փողերը, որոնք իբր անհետացել են սեղանի շուրջ խմելու ժամանակ և սկսել են ծեծել նրան։ Կինը փախել է տանից, իսկ նրա որդին նետվել է պատուհանից՝ ասելով, որ երիտասարդներն իրենց հոր վրա բենզին են լցրել և այրել։ Ընդ որում՝ նրանք նույնպես տուժել են և այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Այժմ ստուգվում են ականատեսներից ստացված վկայությունները։










