Յակուտիայի նախագահը հրամայել է ստուգել պաշտոնյաների դիպլոմները
Յակուտիայի նախագահ Եգոր Բորիսովը պահանջել է ստուգել հանրապետության պաշտոնյաների դիպլոմների իսկությունը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը։
Համապատասխան կարգադրությունը նա տվել է նախագահի աշխատակազմին կից կադրային ծառայությանը և շրջանի կառավարությանը։
Դիպլոմների ստուգման վերաբերյալ որոշումը Յակուտիայի նախագահն ընդունել է այն բանից հետո, երբ կեղծ դիպլոմ է հայտնաբերվել Երիտասարդության և ընտանեկան քաղաքականության հարցերով նախարար Ալեքսանդր Պոդգոլովի մոտ։ Վերջինս ազատվել է պաշտոնից։










