Երևանյան լճի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

12:30 • 18.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանի ետնամասում հայտնաբերվել է զինամթերք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ:
 

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ոստիկանության բաժին: