Անհայտ քաղաքացին Երևանի Խանջյան փողոցում զենք–զինամթերք է թողել

09:54 • 19.06.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հունիսի 17-ին, ժամը 17.48-ին, մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ինքը զենք և զինամթերք է թողնում Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակի աղբամանի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեկնարկային 2 ատրճանակ, «Կարաբին» հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» նռնակներ` առանց պայթուցիչների, 2 պայթուցիչ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: