Հունգարիայի կառավարությունը տարհանվել է ռումբի հայտնաբերումից հետո

21:02 • 19.06.13

Հունգարիայի խորհրդարանի շենքի մի մասը տարհանվել է այն բանից հետո, երբ մերձակայքում անցկացվող հողային աշխատանքներից հետո Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբ է հայտնաբերվել, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով այդ երկրի զինված ուժերում իր աղբյուրը:


100 կգ զանգվածով ռումբը արտադրված է ԽՍՀՄ-ում:


Այժմ ընթանում են ռումբի վնասազերծման աշխատանքներ: