Բուլղարիայում 9 ցուցարար է ձերբակալվել

00:58 • 19.06.13

Բուլղարիայում ոստիկաններն այսօր ձերբակալել են հակակառավարական ցույցերի 9 մասնակիցների: Սոֆիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 7.000 մարդ: Ձերբակալվածների մեծ մասի մոտ հայտնաբերվել է սառը զենք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ մամլո ծառայությունում:


Ցույցեր են ընթանում նաև Պլովդիվում և Վարնայում:


Բուլղարիայում հակակառավարական ցույցերը սկսել են այն բանից հետո, երբ երկրի Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավար է նշանակվել Դելյան Պեևսկին, ով հանդիսանում է թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության անդամ: