Դամասկոսում ռմբակոծել են թաղամասը, որտեղ գտնվում է նախագահական պալատը

22:49 • 19.06.13

Այսօր մի շարք ռոմբակոծություններ են տեղի ունեցել Դամասկոսի Մուհաջիրին թաղամասում, որտեղ գտնվում է նախագահական պալատը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը հղումով:


Վերջինիս տվյալներով՝ վիրավորներ կան խաղաղ բնակիչների շրջանում: Կատարվածի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: