Հրդեհ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

08:16 • 19.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին: Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):