Գերմանիան զենք չի մատակարարի սիրիացի ապստամբներին

16:48 • 19.06.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան սիրիական ընդդիմությանը զենք չի մատակարարելու, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մերկելը նաև հավելել է, որ Գերմանիան շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ սիրիական հակամարտության կարգավորման հարցում։

 

Բարաք Օբաման իր հերթին հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, թե ԱՄՆ-ն սիրիացի ապստամբներին զենք է մատակարարում։
 

Ասուլիսի ընթացքում Բարաք Օբաման և Անգելա Մերկելը հայտարարել են, որ Բաշար ալ-Ասադը և նրա կառավարությունը վերջնականապես սպառել են լեգիտիմությունը։ Գերմանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները նշել են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում ընդունված հայտարարությունը։